copy image url
Ներքին 2 տարի առաջ - 10:32 20-05-2024

Կասկադյորական ու խոշոր ավտովթար՝ Զովունի գյուղում. «Hyundai»-ի վարորդը եղել է խմած. կա վիրավոր. shamshyan.com

Երեկ՝ մայիսի 19-ին, կասկադյորական ու խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 33-ամյա Տիգան Գալստյանը իր վարած «Hyundai» մակնիշի ավտոմեքենայով Զոբունի գյուղի սկզբնամասում բախվել է 49-ամյա Արթուր Սարգսյանի կողմից կայանված «Mercedes» մակնիշի ավտոմեքենային, ապա առաջ ընթացել, դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, և բախվել 68-ամյա Խորեն Քոթանջյանի վարած «Jeep» մակնիշի ավտոմեքենային, ապա առաջ ընթացել, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կոտրել փայտե էլեկտրասյունը, գովազդային վահանակն ու բախվել բնակչի տան քարե պարսպին՝ մոտ 8 մետր հատված փլուզելով:

Վթարի հետևանքով «Hyundai»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, «Hyundai»-ի վարորդ Տ. Գալստյանը եղել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր աստիճան, ինչի համար էլ 1 տարով զրկվել է ավտոմեքենա վարելու իրավունքից:

Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ