copy image url
Ներքին 2 տարի առաջ - 21:34 18-05-2024

Բագրատ Սրբազանը կոչ ուղղեց Լեո Նիկոլյանին՝ դադարեցնել հացադուլը

Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակից կոչ ուղղեց տևական ժամանակ հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին։ Սրբազանը նրան խնդրեց դադարեցնել հացադուլը։

«Լեոյին մեկ անգամ խնդրել եմ, նորից եմ խնդրում՝ հացադուլը դադարեցնել։ Մեր աջակցությունն ու զորակցությունը Լեոյին։

Հիմա հրապարակային դիմում եմ ԱԱԾ-ին՝ թույլ տալ՝ գնանք Լեոյին հանդիպելու, որովհետև երևի թե սահման պիտի անցնենք, նա գտնվում է «Զվարթնոց» օդանավակայանի՝ սահմանից մյուս կողմում, թուլ չեն տվել մտնի Հայաստան։ Հանդիպենք, փորձենք նրան համոզել, որ հացադուլը դադարեցնի»,- ասաց Բագրատ Սրբազանը։

Հիշեցնենք, որ Լեո Նիկոլյանին «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրերի ստուգման կետ հասնելուց հետո թույլ չեն տվել մուտք գործել ՀՀ տարածք` ասելով, որ նրա մուտքն արգելված է։ Նա անժամկետ հացադուլ է հայտարարել օդանավակայանի ներսում։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում