copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:22 17-05-2024

Համաշխարհային բանկի պատվիրակությունն այցելել է ՀՊՄՀ վարժարան

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Համաշխարհային բանկի ավագ գործադիր տնօրեն Աքսել վան Տրոցենբուրգի գլխավորած պատվիրակությունն այսօր այցելել են Հայկական պետական մանկավարժական համալսարանի հենակետային վարժարան՝ ծանոթանալու ուսումնական հաստատության պայմաններին:

Նրանց ուղեկցել են Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Նաիրա Սաֆարյանը և վարժարանի տնօրեն Իրինա Գրիգորյանը:

Համաշխարհային բանկի «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում ՀՊՄՀ վարժարանը 2019 թ. հիմնանորոգվել է, ֆիզիկայի, քիմիայի, աշխարհագրության, կենսաբանության և այլ դասասենյակներ հագեցվել են համապատասխան կահավորմամբ և լաբորատորիաներով:

Աշակերտները դպրոցի դահլիճում ամփոփ ներկայացրել են ուսումնական հաստատության հիմնադրման պատմությունը և անցած ուղին: Այնուհետ հյուրերը շրջել են դասասենյակներում, ծանոթացել լաբորատոր պայմաններին, հետևել դասընթացներին: Նրանք հետաքրքրվել են աշակերտների մասնագիտական կողմնորոշման հարցերով, բնագիտական առարկաների հետաքրքրվածությամբ, դպրոցում ստեղծված պայմաններից օգտվելու հնարավորություններից և այլն:

Շրջայցից հետո հյուրերը և ուսումնական հաստատության սովորողները երկխոսության ձևաչափով զրուցել են մասնագիտական կողմնորոշման, երիտասարդներին հուզող առկա խնդիրների, նրանց դերի ու ներուժի զարգացման վերաբերյալ մի շարք հարցերի շուրջ:

Նշենք, որ «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում 2015-2022 թթ․ Հայաստանում հիմնանորոգվել է 13 ավագ դպրոց (10-ը Հայաստանի տարբեր մարզերում և 3-ը՝ Երևանում), 107 ավագ դպրոցներ արդեն համալրվել են բնագիտական առարկաների լաբորատորիաների համար անհրաժեշտ սարքավորումներով և կահույքով (ընդհանուր՝ 335 լաբորատորիա): Բացի դրանից՝ 585 դպրոցներ վերազինվել են համակարգչային սարքավորումներով, 4475 ուսուցիչներ և վարչական աշխատողներ վերապատրաստվել են ուսումնական գործընթացում ՏՀՏ-գործիքների կիրառման ուղղությամբ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ

Ձեզ գուցե հետաքրքրի