copy image url
Ներքին 4 տարի առաջ - 20:43 17-09-2021

Ժաննա Անդրեասյանն այցելել է Համաշխարհային բանկի «Կրթության բարելավում» վարկային ծրագրով հիմնանորոգվող ուսումնական հաստատություններ

ՀՀ Շիրակի մարզ կատարած այցի ընթացքում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն այցելել է Համաշխարհային բանկի «Կրթության բարելավում» վարկային ծրագրով հիմնանորոգվող Արթիկի ավագ դպրոց և Գյումրու ակադեմիական վարժարան:

Ուսումնական հաստատություններում ընթացող շինարարական աշխատանքները գտնվում են ավարտական փուլում: Ծրագրի շրջանակում Արթիկի ավագ դպրոցը և Գյումրու ակադեմիական վարժարանը կապիտալ վերանորոգման են ենթարկվել, հիմնովին նորոգվել են մարզադահլիճները, դասասենյակները, միջանցքներն ու լաբորատոր սրահները, փոխվել է տանիքը, տեղադրվել են նոր դռներ և պատուհաններ, վերանորոգվել են սանհանգույցները, թարմացվել են կումոնալ համակարգերը, ուժեղացվել է նաև շենքերի սեյսմակայունությունը: Առաջիկայում նախատեսվում է դպրոցական հաստատությունները համալրել նոր գույքով և լաբորատոր սարքավորումներով:

«Նախարարի տեղակալը ծանոթացել է կատարված աշխատանքներին, քննարկել նոր գույքի համալրման կազմակերպչական խնդիրները: Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել նաև դպրոցների ուսուցչական անձնակազմերի հետ, պատասխանել նրանց հարցերին: Ուսուցիչները նախարարի տեղակալին հարցեր են ուղղել կամավոր և պարտադիր ատեստավորման, համավարակի պայմաններում ուսումնական գործընթացի կազմակերպման, մանկավարժների պատվաստումների, նոր կրթական չափորոշիչների և ծրագրերի վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը պարզաբանում է, որ «Կրթության բարելավում» վարկային ծրագրի հիմնանորոգվող դպրոցների ցանկում ընդգրկված է 13 դպրոց: Առաջին փուլում հիմնանորոգվել են 5 դպրոցներ: Երկրորդ փուլի աշխատանքներն ընթացել են Երևանի 3 և ՀՀ մարզերի 5 ավագ դպրոցներում՝ Սևանում, Գորիսում, Գյումրիում, Արթիկում և Վաղարշապատում: Ի սկզբանե նախատեսված 7 դպրոցի փոխարեն մրցույթների արդյունքում խնայված միջոցների հաշվին երկրորդ փուլով հնարավոր է եղել հիմնանորոգման ծրագրում ներառել 8 դպրոց: Աշխատանքներն այժմ շարունակվում են Գորիսի թիվ 1 և Վաղարշապատի թիվ 5 ավագ դպրոցներում: Մնացած հաստատություններում բուն շինարարական աշխատանքներն ավարտվել են կամ գտնվում են ավարտական փուլում:

Նախարարությունից հայտնում են, որ Ժաննա Անդրեասյանի՝ Շիրակի մարզ կատարած այցի վերջին կանգառը եղել է Գյումրու պետական տեխնիկական քոլեջը, որը երկաթուղային գործի մասնագետներ է պատրաստում և, որպես ՄԿՈՒ մասնագիտական կրթություն իրականացնող հաստատություն, եզակի պրոֆիլային ուղղվածություն ունի: Նախարարի տեղակալը ծանոթացել է քոլեջի ուսումնական հնարավորություններին, քննարկել ուսումնական հաստատության զարգացման հնարավորությունները: Քոլեջի տնօրենը նախարարի տեղակալին տեղեկացրել է, որ իրենք համագործակցում են «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հետ, և նրանց աջակցությամբ առաջիկայում քոլեջում նախատեսվում է ուսումնական երկու սրահների բացում:

Այցի ընթացքում նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ներկա է գտնվել Գյումրու թիվ 4 պետական արհեստագործական ուսումնարանի ուսումնական խոհանոցային սրահի բացմանը:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից