copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:00 17-05-2024

Նիկոլը պիտի գնա, որ պատերազմ չլինի. գյումրեցի մի քանի երիտասարդներ ակցիա են իրականացրել

Գյումրիում շարունակվում են անհնազանդության ակցիաները։ Այսօր էլ գյումրեցի մի քանի երիտասարդներ ակցիա էին իրականացրել պաստառներով՝ չենք լռելու, լռությունը համաձայնության նշան է, հողատու և այլ գրություններով։ Երիտասարդները պատրաստել էին նաև թռուցիկներ, որտեղ մանրամասն կերպով ներկայացված է, թե ինչ կլինի, եթե իշխանությունը Տավուշի մարզից 4 գյուղ զիջի թշնամուն։

«Մենք կարծում ենք, որ ոչ թե պիտի մեր հայրենիքը հանձնենք, որ պատերազմ չլինի, այլ ճիշտ հակառակը՝ Նիկոլը պիտի գնա, որ պատերազմից չլինի։ Այս մարդը չարիք է, այս մարդը մահաբեր է։ Պիտի անգամ մեկ հոգով ցույց տաս, որ համաձայն չես այս իշխանության որոշումների հետ, որոնք մեզ կործանման են տանում։ Ստելով, կեղծելով հնարավորություն չէ երկար պահպանեն իշխանությունը։ Այս իշխանությունները պետք է օր առաջ հեռանան, որ պատերազմ չլինի, որ մեր հայրենիքը չկորցնենք»,-Oragir.News-ի հետ զրույցում ասում է ակցիայի մասնակիցներից մեկը։

Մեկ այլ երիտասարդ էլ ասում է, որ քիչ են մտահոգ մարդիկ, բայց այդ քանակի մեջ որակ կա։

«Պետք չէ հուսահատվել, որ մեզ չեն հասկանում, մեզ չեն միանում։ Լրիվ նորմալ է, Աստված իրենց հետ։ Սա Սրբազան պայքար է, սա մեր վերջին, բայց ես հավատացած եմ, որ մեր հաղթանակն է լինելու... Ես Մեսչյանի «Ահա և վերջ» երգն եմ հիշում, որ ասում է՝ «Հայկը պարտվեց ոսոխ Բելին» ու մեկը բացականչում է՝ ոչ... Այ հիմա էդ վիճակն է, Հայկը պիտի հաղթի ոսոխ Բելին: Հակառակը չի կարող լինել, ուզեն, թե չուզեն»:

Երիտասարդների ակցիան ինքնաբուխ է, նրանց խոսքերով՝ իրենք իրենց տեսակետն են ցույց տալիս, որ դեմ միակողմանի զիջումներին և գործող իշխանությունների վարած քաղաքականությանը, որը մեզ տանելու է պետականության կորստի։




Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում