Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 13:25 15-06-2023

Գնա Եռաբլուրում ջուր քաշի, եթե փող ունես, գնա էնտեղ ասֆալտ արա․ զոհվածի վայր

«Իմ տղան բանակում չի ծառայել, բայց այնքան հայրենասեր է մեծացել, որ կամավոր գնացել է, ասել է՝ մամա, ես չեմ գնում Ղարաբաղի համար, ես գնում եմ 18-20 տարեկան էրեխեքի կողքին կանգնեմ, իրենց համար կռվեմ, որ էսօրվա դրությամբ էդ քանդելու որոշում կայացնողի 18 տարեկան տղայի համար իմ տղան գնացել, զոհվել ա, իսկ ինքը իրա տղու համար էստեղ շինություններ ա սարքում»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց զոհված կամավորական Հովսեփ Առաքելայնի մայրը՝ Անահիտ Առաքելյանը՝ նշելով, որ մարտական տրամադրված է եկել․

«Չենք թողնելու, ամեն օր էստեղ եմ մնալու, կտեսնես՝ էստեղ ինչեր կանեմ, կտամ, կջարդեմ, կփշրեմ, բայց ոչ մի բան չեն անելու։ Իմ տղու նկարը ես ստեղ չեմ էլ բերել, բայց ստեղի համար ես ամեն ինչ կանեմ, բոլորն էլ իմ երեխաներն են»։

Անահիտ Առաքելյանը՝ դիմելով շինարարության սեփականատիրոջը, առաջարկել գնալ Եռաբլուրում ջուր քաշել, եթե փող ունի, գնալ ասֆալտ անել այնտեղ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան