copy image url
Սպորտ 2 տարի առաջ - 15:40 17-05-2024

«Նոան» «Փյունիկին» առաջարկել է միասին դիմել ՀՖՖ

«Նոա» ֆուտբոլային ակումբը հայտարարություն է տարածել՝ դիմելով «Փյունիկին» և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային։

Հայտարարությունում ասվում է․

«Հարգելի ֆուտբոլասերներ, հարգելի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբ

Հաշվի առնելով Հայաստանի Պրեմիեր լիգայի 35-րդ տուրի «Փյունիկ» - «Նոա» խաղի կարևորությունը՝ մեր ակումբը պաշտոնապես առաջարկում է «Փյունիկ» ՖԱ-ին` համատեղ դիմել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա՝ խաղի անցկացման վայրը և ժամը տեղափոխելու նպատակով։

Նշենք, որ նշանակված «Ջունիոր սպորտ» մարզադաշտն ունի ընդամենը 1188 նստատեղ, իսկ մարզադաշտի տեխնիկական հնարավորություններով պայմանավորված նշանակված ժամը՝ 17:00-ն, երկրպագուների և հեռուստադիտողների համար ոչ prime-time, ոչ նպատակահարմար ժամ է։

«Նոա» ֆուտբոլային ակումբն առաջարկում է վճռորոշ խաղն անցկացնել ավելի շատ երկրպագուներ հյուրընկալելու հնարավորություն ունեցող մարզադաշտում: Առաջարկում ենք, որ հյուրընկալ թիմն ինքն ընտրի համապատասխան մարզադաշտը:

Լիահույս ենք, որ գործընկեր ակումբը կընդունի մեր առաջարկը՝ ֆուտբոլային իրական տոն պարգևելով բազմաթիվ ֆուտբոլասերների, որոնք ցանկանում են մարզադաշտից հետևել ՀՊԼ կարևորագույն խաղերից մեկին»,- գրված է հայտարարության մեջ։

Նշենք, որ հանդիպումը նախատեսված է մայիսի 21-ին «Ջունիոր Սպորտ» մարզադաշտում, սկիզբը՝ 17։00-ին։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել