copy image url
Սպորտ 2 տարի առաջ - 15:15 16-05-2024

Կարևոր խորհուրդներ ֆուտբոլիստներին Ռոբերտ Արզումանյանից

Հայաստանի հավաքականի նախկին անվանի ֆուտբոլիստ Ռոբերտ Արզումանյանը ներկայում որևէ ակումբում չի աշխատում։ «Ուրարտուում», «Նոայում» մարզչական փորձ կուտակած Ռոբերտը սպասում է նոր առաջարկների։

Արզումանյանն այս «դադարը» փորձում է արդյունավետ անցկացնել՝ ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում ծավալուն անդրադարձեր կատարելով ֆուտբոլային կառավարմանը, ֆուտբոլիստների, մարզիչների որակական աճին և մի շարք այլ թեմաների։

Անվանի պաշտպանի հերթական խորհուրդներն ուղղված են ֆուտբոլիստներին․ Արզումանյանը գրել է․

«Ֆուտբոլիստներ.

Մրցակցին ղեկավարելու համար դուք պետք է ղեկավարեք ինքներդ ձեզ…Խաղը կառավարելու համար դուք պետք է կառավարեք ինքներդ ձեզ...Ցանկացած սցենար վերահսկելու համար դուք պետք է վերահսկեք ինքներդ ձեզ ցանկացած սցենարում…Դրանք ընտրություններ չեն` հմտություններ են, սեփական հմտություններ.

Ինքնագիտակցություն
Ինքնակարգավորում
Ինքնարտացոլում
Դրանք մտավոր հմտություններ են.
Ուշադրություն
Ինտենսիվացում
Մտադրություն»

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին