copy image url
Ներքին 2 տարի առաջ - 00:19 17-05-2024

Կրակոցներ՝ Ոստան գյուղի գերեզմանոցներում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com

Այսօր՝ մայիսի 16-ին, կրակոցներ և սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արարատի մարզային վարչությունում և ոստիկանության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ոստան գյուղի գերեզմանոցներում կրակոցներ են հնչել, կա 1 զոհ և 1 վիրավոր։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոտիկանները գերեզմաններում հայտնաբերել են հրազենային վնասվածքներով տղամարդու դի, իսկ 1 հոգի էլ հրազենային վնասվածքով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում «սպանություն» և «սպանության փորձ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և վիրավորի ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայրում, բացի սպանվածից, ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև որսորդական հրացան, կրակված պարկուճ, 1 մահակ և «ՎԱԶ-2106» ու «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը