copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 21:57 16-05-2024

ՆԱՏՕ-ում հաստատել են, որ Ուկրաինայի զինված ուժերը գտնվում են ծանր իրավիճակում

Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) ռազմական կոմիտեի ղեկավար, ծովակալ Ռոբ Բաուերը ընդունել է Ուկրաինայի Զինված ուժերի համար ստեղծված ծանր իրավիճակը և ասել, որ Կիևին արևմտյան զենքի մատակարարման ձգձգումը հանգեցրել է բացասական հետևանքների:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ փոխանցելով Բաուերի խոսքերը։

«Մենք ավարտեցինք ռազմական կոմիտեի նիստը, ուկրաինական կողմը, Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Անատոլի Բարգիլևիչը մեզ հակիրճ տեղեկացրեց տեղում տիրող իրավիճակի մասին, որը շարունակում է մնալ շատ ծանր, աջակցության ձգձգումները լուրջ հետևանքներ են ունեցել մարտի դաշտում», - ասել է նա:

Նա հավելել է, որ Ուկրաինայի համար հատկացված աջակցությունն այժմ ճանապարհին է և հույս է հայտնել, որ այն կհասնի որքան հնարավոր է շուտ։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այցելել էր Ուկրաինայի հյուսիս-արևելքում գտնվող Խարկով քաղաք՝ մարտի դաշտում իրավիճակը բնութագրելով որպես «չափազանց բարդ»։

Ռուսական զորքերը Խարկովի մարզի սահմանամերձ շրջաններում ինտենսիվ մարտեր են մղում մայիսի 10-ից։ Գնդակոծությունների պատճառով մարզից մի քանի հազար մարդ է տարհանվել։ Հատկապես ծանր մարտեր են ընթանում Վոլչանսկ քաղաքի մոտ։ Ըստ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի՝ վերջին օրերին հնարավոր է եղել կայունացնել իրավիճակը և ռուսական ուժերին թույլ չտալ գրավել քաղաքը։

Ռուսաստանն իր հերթին հաղորդել է, որ հարձակման սկզբից ի վեր մարզում վերահսկողության տակ է առել 12 գյուղ։ Այժմ, ըստ ռուսական լրատվամիջոցների, ՌԴ ուժերը փորձում են գրավել Լիպցի գյուղը, որը գտնվում է Խարկովից 30 կմ հեռավորության վրա։

Մարտի դաշտում իրավիճակի վատթարացման պատճառով Վլադիմիր Զելենսկին մայիսի 15-ին հետաձգել է իր օտարերկրյա այցերը։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը