copy image url
Միտք Ներքին 2 տարի առաջ - 10:11 16-05-2024

Մինչ այս լրիվ այլ քարտեզի մասին էր խոսվում, իսկ հիմա որպես դելիմիտացիայի հիմք վերցվել է այլ քարտեզ

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Այսպես կոչված, սահմանային ճշգրտումների վերաբերյալ, երեկ ուշ երեկոյան, Հայաստանի ու Ադրբեջանի միջև ստորագրված արձանագրությունները շարունակում են խորացնել առկա մտահոգությունները:

Սկսենք այն հանգամանքից, որ դելիմիտացիայի գործընթացն արվել է տեղային, Ադրբեջանի ճնշմամբ ու դեռ պարզ չէ, թե որն է կողմերի պատկերացումը ամբողջական սահմանի ճշգրտումների վերաբերյալ:

Առանց սահմանների ամբողջական դելիմիտացիայի, այս ուղղությամբ ցանկացած քայլ անընդունելի է:

Ըստ ՀՀ օրենսդրության և 2010 թվականի համապատասխան օրենքի նկարագրության, Ադրբեջանին հանձնվող տարածքները կամ նվազագույնը դրանց մի մասը ՀՀ տարածքային ամբողջականության մաս են կազմում, ինչը նշանակում է, որ առանց հանրաքվեի այդ տարածքների հանձնում չի կարող լինել:

Ինչ վերաբերվում է քարտեզներին, իշխանությունը մինչև այս պահը լրիվ այլ քարտեզների մասին էր խոսում, իսկ հիմա որպես դելիմիտացիայի հիմք վերցրել է այլ քարտեզ:

Եթե իշխանությունը հայտնում է, որ դա իրավաբական ուժի առումով ամենաբարձր կարգավիճակն ունի, ապա դա, մեղմ ասած, այնքան էլ այդպես չէ:

Սովետական շրջանում, սահմանների որոշման իրավասությունները տրված է եղել ԽՍՀՄ-ի կազմի մեջ գտնվող հանրապետություններին, այլ ոչ թե միութենական մարմիններին, ըստ այդմ` ԽՍՀՄ ԳՇ քարտեզները չեն կարող առավել բարձր կարգավիճակ ունենալ, քան սովետական Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայացած դելիմիտացիայի/դեմարկացիայի արձանագրությունները:

Դեռ չեմ խոսում այն մասին, որ տարածքների հանձնման հարցում շտապողականություն դրսևորող ՀՀ իշխանությունը պետք է դեմարկացիայի շրջանակներում առաջ մղի կենսական անհրաժեշտություն համարվող տարածքների` ՀՀ կազմում պահելու հարցը` փոխանակումների միջոցով, որն ամբողջության համապատասխանում է միջազգային պրակտիկային, նախադեպերին և որպես գործընթաց` դեմարկացիայի տրամաբանությանը»:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը

Ձեզ գուցե հետաքրքրի