Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 2 տարի առաջ - 10:00 16-05-2024

Սահմանազատում անելով` Փաշինյանը խախտում է Սահմանադրությունը. հարցում

Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները ապրիլի 19-ին պայմանավորվել էին, որ մայիսի 15-ին ավարտին են հասցնելու Տավուշի մարզում սահմանազատումը, որի արդյունքում ՀՀ վերահսկողության տակ գտնվող որոշ տարածքներ անցնում են Ադրբեջանին։ Այս որոշման դեմ հանրային ընդվզում է բարձրացել։ Որոշ մասնագետներ պնդում են, որ Տավուշում հատվածական սահմանազատումը հակասահմանադրական է։

Oragir.News-ը հարց է ուղղել քաղաքացիներին՝ «Սահմանազատման այս գործընթացով Նիկոլ Փաշինյանը խախտո՞ւմ է Սահմանադրությունը»։

Հարցվածների մի մասը դրական պատասխանեց հարցին։ «Միանշանակ, խախտում է»,- ասաց մի քաղաքացի։ Հարցվածների մեծ մասը, սակայն, բացասական պատասխանեցին, նշելով, որ Նիկոլ Փաշինյանը Սահմանադությունը չի խախտում։ «Ոչ, չի խախտում։ Նիկոլ Փաշինյանը մեր ժողովրդին պաշտպանում է թշնամուց, որը մեզնից ուժեղ է և հզոր։ Մենք էդքան կորուստ ենք տվել, պետք է մի կրկնակի էլ կորուստ տանք, որ հասկանանք»,- իր կարծիքն արտահայտեց մեկ այլ քաղաքացի։

Հիշեցնենք, որ Տավուշի մարզում հատվածական սահմանազատման դեմ մի քանի օր ընդվզելուց հետո մայիսի 4-ին Բագրատ արք. Գալստանյանի առաջնորդությամբ մի խումբ մարդիկ Կիրանց գյուղից երթով շարժվեցին Երևան։ Նրանց միացան հազարավոր քաղաքացիներ։ Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ ամեն օր Երևանում և մի շարք այլ քաղաքաներում տեղի են ունենում ցույցեր, հանարահավաքներ։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ