copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 09:03 16-05-2024

Ոստիկանների հեղինակությունը 2018-ին ավելի բարձր էր. հարցում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Գելլափ ինթերնեյշնըլ» միջազգային ասոցիացիան երեկ հրապարակել է իր հերթական հարցման արդյունքները: Պատասխանելով հարցին, թե` «Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ ոստիկանության գործողությունները «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ընթացքում», քաղաքացիների 26.9 տոկոսը ասել է`
ընդհանրապես բացասական,
19.6%-ը` ավելի շուտ՝ բացասական,
21.5%-ը` ավելի շուտ՝ դրական
և 14.3%-ը` լիովին դրական:

«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրեց նաև 2018 թվականին նույն կազմակերպության կողմից արված հարցումները՝ Նիկոլ Փաշինյանի շարժման ու ոստիկանության գործողությունների նկատմամբ հանրային վերաբերմունքի մասով, և շատ հետաքրքիր պատկեր արձանագրվեց:
«Ավտորիտար», «բռնարար», «թալանչի» և այլ «ահասարսուռ» պիտակավորումների արժանացած նախկին իշխանության օրոք ոստիկաններն ավելի լավն էին, փաստորեն:

Հարցին, թե` «Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ ոստիկանության գործողությունները «Իմ քայլը» շարժման ընթացքում»,
2018-ին քաղաքացիների 11.5 տոկոսը ասել է՝
ընդհանրապես բացասական,
14.9%-ը` ավելի շուտ՝ բացասական,
48.7%-ը` ավելի շուտ՝ դրական
և 21.4 %-ը` լիովին դրական:

Փաստորեն, կրկնակի ավել վստահություն կար ոստիկանների նկատմամբ 2018-ին, քան այսօր՝ Նիկոլ Փաշինյանի օրոք»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին