copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 08:20 14-05-2024

Ընտրական հանցագործությունները քննող մարմին չի ստեղծվել ընդդիմության ղեկավարմամբ. Փաշինյանը խաբել է. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«2018 թվականի ապրիլի 15-ին Ֆրանսիայի հրապարակում ունեցած ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Եթե որեւէ քաղաքացի ՀՀ-ն լքեց եւ չվերադարձավ 24 ժամվա կամ մեկ շաբաթվա ընթացքում, համակարգը նրան ավտոմատ հանում է ընտրողների ցուցակից, հենց մտնում է երկիր, նորից ներառվում է ցուցակում: Պետք է ստեղծվի ընտրական հանցագործությունները հետաքննող հատուկ մարմին, որի ղեկավարի թեկնածուին պետք է առաջադրի ընդդիմությունը կամ ընդդիմադիր խմբակցությունները` կոնսենսուսով»:

Իհարկե, այս խոստումներից եւ ոչ մեկը չի կատարվել․ ընտրական հանցագործությունները հետաքննող հատուկ մարմին Հայաստանում չի ստեղծվել։ Ինչ վերաբերում է Հայաստանից մեկ օր անգամ բացակայողներին ընտրացուցակներից հեռացնելու խոստմանը, եւս չի կատարվում։ Ավելին, ընտրացուցակների վերաբերյալ փաստերն ու ահազանգերը բազմաթիվ են, որ դրանցում տեղ են գտնում մահացած, երկրից բացակայող անձինք եւ այսպես շարունակ: Կարճ ասած, Փաշինյանը խաբել է»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է