copy image url
Ներքին 3 տարի առաջ - 20:00 26-04-2023

Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է 44-օրյայի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն համաձայնություն է տվել մասնակցելու 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող՝ Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նիստին։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամ, ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Մելքոնյանը։

«Նախօրոք կասվի, թե երբ է գալու Փաշինյանը, հայտարարություն կանենք։ Բոլորդ էլ տեղյակ կլինեք»։

Դիտարկմանը, թե պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն առաջարկում էր իր և Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ բաց նիստ հրավիրել, Մելքոնյանն ասաց, որ Դավիթ Տոնոյանի առաջարկին ծանոթ չէ։

«Դավիթ Տոնոյանը կալանքի տակ է, եթե նա ցանկություն հայտնի, մենք կարող ենք գնալ կալանավայր»։

Նա նաև տեղեկացրեց, որ թեև պլանավորած էր, սակայն Ջալալ Հարությունյանի հետ հանդիպումը դեռ չի կայացել։

«Կգա, կգան, անպայման գալու է»,-ասաց Մելքոնյանը։

Պատգամավորը նաև արդյունավետ գնահատեց հանձնաժողովի աշխատանքները։

«Ինչ բացահայտել ենք, ուղարկվել է դատախազություն, քննչական, այնտեղ էլ քրեական վարույթներ են հարուցվել»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է