Ներքին 2 տարի առաջ - 20:42 10-05-2024

Վաղը կիրականացվեն անհնազանդության ակցիաներ․ հանրահավաք չի նախատեսվում

«Վաղը 10 տեղերում՝ Երևանում ու մարզերում, խաղաղ անհնազանդության, անհամաձայնության գործողություններ են իրականացվելու»,-այս մասին հայտարարեց Բագրատ Սրբազանը՝ շեշտելով, որ վաղը հանրահավաք չի նախատեսվում։

Սրբազանը հանրահավաքի ժամանակ հանձնարարեց մինչև կիրակի երեկոյան մշակել և կազմել խաղաղ բանակցությունների սահմանազատման և գծման հստակ հայեցակարգը և այդ բանակցությունների անընդհատականությունը։

«Որպեսզի այս մարդկանց ներկայացնենք թե ինչ ենք ուզում։ Ցույց տանք տարբերությունը, որ մարդիկ իմանան՝ ինչպես են խաբված ու ստված, որ իմանան իրական պատկերը, որը պետք է լինի»,- հայտարարեց նա:

Սրբազանը ասաց․ «Կիրակի երեկոյան՝ ժամը 6 անց կես, հավաքվում ենք, և կոնկրետ պայմանավորվում ենք, թե ինչ ենք իրականացնելու»:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից