copy image url
Ներքին 2 տարի առաջ - 17:10 10-05-2024

Անհաղորդ Գյումրին․ գյումրեցի ուսանողները իշխանամետ են, լսող և ուսման ծարավ

Այսօր առավոտից հանրապետության բուհերում դասադուլ է։ Ուսանողները միացել են Բագրատ Սրբազանի առաջնորդած երթին։

Ի տարբերություն մայրաքաղաքի բուհերի`Գյումրիի բուհերի ուսանողները ուսման ծարավ են ու իշխանամետ։
Թատերական ինստիտուտի ուսանողներից շատերը տեղյակ չէին, թե ինչ դասադուլի մասին է խոսքը, իսկ թե կմիանան, թե ոչ դեռևս չեն կողմնորոշվում։

«Եթե դասադուլ լինի գուցե միանամ, գուցե ոչ չգիտեմ...ես կարծում եմ, որ դասադուլը, կամ գործադուլը, կամ նմանատիպ ակցիաները հարցի լուծում չեն։Ես պաթոսով չեմ ապրում...»,-Oragir.News-ի հետ զրույցում ասում է Գյումրիի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գյումրիի մասնաճյուղի ուսանողներից մեկը։
Կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղում էլ դասադուլ չի եղել։

Շրջեցինք նաեւ Գյումրիի այլ բուհերում, ՇՊՀ-ում և ՀՊՏՀ-ում էլ դասադուլներ չեն եղել։
Քննական ակտիվ շրջան է, ուսանողները հիմա այլ հարցերի մեջ են «քաղաքականությանը» չեն խառնվում։
Չնայած որ ՀՊՏՀ Գյումրիի մասնաճյուղի տնօրեն Կարեն Պետրոսյանը Oragir.News-ի հետ զրույցում հայտարարեց, որ իրենց բուհի ուսանողները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշումը արտահայտելու մեջ, բայց ՀՊՏՀ-ում էլ դասադուլ չկար, աշխույժ ուսումնական եռուզեռ էր, ուսանողների անհատական աշխատանքների պաշտպանություն էր անցկացվում։

Գյումրիի մյուս ուսումնական հաստատություններում ևս դասադուլներ չեն եղել։

Նշենք, որ օրերս Oragir.News-ը անդրադարձել էր, որ Գյումրիի որոշ բուհերի ռեկտորներ ուսանողներին արգելում են մասնակցել Բագրատ Սրբազանի առաջնորդած ակցիաներին`պատճառաբանելով, որ դասապրոցեսը չպետք է տուժի։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել