copy image url
Ներքին 2 տարի առաջ - 12:04 10-05-2024

Սյունիքում գազի արտահոսքից ընտանիքի 5 անդամ է թունավորվել. shamshyan.com

Մայիսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 23։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Սիսիանի բաժին հաղորդում է ստացվել Սիսիանի բժշկական կենտրոնից, որ «Սուր էգզոգեն թունավորում`գազի արտահոսքից» ախտորոշմամբ, նույն օրը ժամը 22։40-ին, շտապ օգնության ավտոմեքենայով Շաքի բնակավայրից իրենց մոտ են տեղափոխվել 5 քաղաքացի։

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Սյունիքի մարզի բնակիչներ 17-ամյա Շ․ Գ․-ն, 61-ամյա Լորետա Գ․-ն, 39-ամյա Շամիրամ Գ․-ն, 10-ամյա Տ․ Խ․-ն և 2-ամյա Գ․ Խ․-ն:

Ոստիկանները պարզել են նաև, որ մայիսի 7-ին, ժամը 21։40-ի սահմաններում վերջիններս թունավորումը ստացել են Շաքի բնակավայրի 7-րդ փողոցի 25-րդ տան խոհանոցում գտնվող գազօջախից գազի արտահոսքի հետևանքով:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը