copy image url
Ներքին 2 տարի առաջ - 17:37 09-05-2024

Ժամանակն է փոփոխության․ նախկին ԱԳ նախարարները միացան Սրբազանի երթին

Նախկին ԱԳ նախարարներ Վարդան Օսկանյանն ու Արա Այվազյանը, ԱԳ նախկին գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը, ԵՊՀ արևելագիտության դեկան Ռուբեն Մելքոնյանը, Հունաստանում նախկին դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը՝ առաջնորդությամբ արևելագիտության վաստակավոր մասնագետ Գուրգեն Մելիքյանի, միացան Բագրատ Սրբազանի երթին։

Լրագրողի հարցին՝ ի՞նչ ուղերձով են այսօր միացել, Վարդան Օսկանյանն ասաց․

«Ժամանակն է փոփոխության»։

Իսկ Արա Այվազյանը հավելեց, որ միացել են հանուն մեր հաղթանակի, մեր ապահովության, մեր ինքնության։ Նրա կարծիքով՝ իրագործելի է Սրբազանի առաջարկած հաշտության օրակարգը, քանի որ այլ տարբերակ չկա։

Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ հասել է Երևան, որտեղ անցկացվում է հավաք։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել