copy image url
Սպորտ 2 տարի առաջ - 15:34 09-05-2024

Հաղթանակ թուրք և ադրբեջանցի մրցակիցների նկատմամբ, 7 ոսկե մեդալներ․․․ ՀԱՈւՖ հավաքականը մեծ ավարով է վերադարձել ԵԱ-ից

Շվեդիայում կայացել է ուշուի Եվրոպայի 19-րդ առաջնությունը, որին հաջող մասնակցություն է ունեցել Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի պատվիրակությունը։

Ստոկհոլմում հայ մարզիկները 12 մեդալ են նվաճել, որոնցից 7-ը ոսկե։ Պատվո հարթակի ամենաբարձր տեղին են կանգնել Դավիթ Վարդանյանը, Ժիրայր Պետրոսյանը, Արսեն Բագրյանը, Դավիթ Իսախանյանը, Գրիգոր Տոնիկյանը, Աղվան Մագոյանը և Գևորգ Բաղդասարյանը։ Արծաթե մեդալների են արժանացել Վահան Մկրտչյանը և Դավիթ Բաղդասարյանը, իսկ բրոնզե՝ Հովհաննես Սմբատյանը, Գևորգ Երիցյանը և Յաշա Մնացականյանը։

Նշենք, որ Գևորգ Բաղդասարյանը եզրափակչում հաղթել է ադրբեջանցի մրցակցին։



Դավիթ Բաղդասարյանն էլ իր հերթին կիսաեզրափակչում առավելության է հասել թուրք մրցակցի նկատմամբ։


ՀԱՈՒՖ նախագահ Ռուստամ Ալավերդյանը մեծ շուքով դիմավորել է աննախադեպ արդյունք գրանցած մարզիկներին, մարզիչներին և գործուղված մրցավարներին։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը