Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 07:40 09-05-2024

Փաշինյանը տեղյակ չէ բռնի տեղահանված արցախցիների ճակատագրից, սակայն բնակարանային ծրագրերից է խոսում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ըստ պաշտոնական տեղեկատվության` 2022 թ․-ի սեպտեմբերի ռազմական գործողություններից հետո առնվազն 7․600 անձ Արցախից տեղահանվել էր Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզեր։ Մեծ մասը կանայք էին, երեխաներ, տարեցներ և հաշմանդամություն ունեցող անձինք։ 2022թ․ նոյեմբերի դրությամբ այս անձանցից 2․532-ը դեռ հաշվառված էին Միգրացիայի պետական ծառայությունում։

Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 7-ին տված ասուլիսում, երբ հարց հնչեց, թե տեղյակ է արդյոք Արցախից բռնի տեղահանված գրեթե 150 հազար քաղաքացուց, թե 16 հազար քաղաքացու արտագաղթից հետո քանի անձ է վերադարձել Հայաստան՝ մշտական բնակության համար, կշիռ ունեցող որևէ պատասխան չհնչեց։

Փաշինյանի պատասխաններից ենթադրում ենք, որ թեպետ Հայաստանը հռչակեց ժողովրդապետություն, այնուամենայնիվ, իր ժողովրդից՝ վարչապետ Փաշինյանը տեղյակ չէ։
ՀՀ վարչապետը խուճապահար է, և հարցին, թե ինչպես է պատրաստվում արցախցիներին աջակցել, նա պատասխանել էր, որ առաջիկայում պատրաստվում է արցախցիներին բնակարանով ապահովելու նախագիծ ընդունել։ Ըստ երևույթին, այս «խիստ» արտագաղթի ֆոնին, վարչապետը որոշել է գայթակղիչ առաջարկներ անել և արդարացնել արտերկրից Հայաստանին փոխանցված գումարների բաշխումը, որոնց ճակատագրի մասին, մինչ այս, որևէ լուր չունենք, թե ինչպես են բաշխվում, ինչ անհրաժեշտությամբ և կարիքներով»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել