copy image url
Ավելին 1 տարի առաջ - 16:06 28-05-2025

Կինը վիրահատվել է մեծ քանակությամբ խրթխրթան հաց ուտելու հետևանքով

Մոսկվայում մի կին շտապ վիրահատության է ենթարկվել ստամոքսում առաջացած հսկայական ուռուցքի՝ ֆիտոբեզոարի պատճառով։ Նա երկար ժամանակ մեծ քանակությամբ խրթխրթան հաց (խլեբցի) էր օգտագործում՝ փորձելով պայքարել շաքարախտի դեմ հատուկ սննդակարգով։

Բժիշկները կնոջ ստամոքսում հայտնաբերել են մեծ, կոշտ գնդիկ՝ մոտ 20x15 սմ չափսերով, որը ներսից նման էր փափուկ սպունգանման նյութի։Պարզվել է, որ այդ գոյացությունը կազմվել է չորացրած հացի մեջ եղած բուսական մանրաթելերի կուտակումից, որոնք մարմինը չի կարողացել մարսել։ Այս մանրաթելերն աստիճանաբար կուտակվել են ստամոքսում՝ ստեղծելով մեծ ուռուցքանման զանգված։

Վիրահատությունից հետո կինը հաջողությամբ ապաքինվել է, սակայն այժմ ամբողջությամբ հրաժարվել է խլեբցիների օգտագործումից։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը