Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 15:00 07-05-2024

Տգիտության ցույց․ Փաշինյանը ՀՀ տարածքը ներկայացնում է տարածություն

Այսօր՝ մայիսի 7-ին, Նիկոլ Փաշինյանի ասուլիսի հետին պլանում պատկերված է ՀՀ քարտեզը, վերևում գրված է «Տարածություն», ներքևում՝ 29 հազար 743 կմ/ք։ Այս գրությունները հանրային քաննարկման առարկա են դարձել։

Նկատենք, որ տարածությունը մաթեմատիկական հասկացություն է։ Այն եռաչափ տարածք է։ Երկրաչափության մեջ երկու կետերի միջև հեռավորությունն են անվանում տարածություն։ Փիլիսոփայության մեջ տարածությունը, ժամանակը և շարժումը մատերիայի գոյության ձևերն են։

Իսկ պետությունը չի ունենում տարածություն, այլ տարածք։ ՀՀ-ն չունի տարածություն։ ՀՀ-ն ունի տարածք։ Ինչու՞ է ՀՀ վարչապետի աշխատակազմն այսպիսի տգետ բան արել։ Հարցը տակավին պատասխան չունի։ Ենթադրելի է, որ նրանց ընկալմամբ՝ տարածքն այն է, որը հանձնում են Ադրբեջանին։ Եվ այդ պատճառով են գրել տարածություն, որ մարդկանց մոտ տպավորություն չստեղծվի, թե Նիկոլ Փաշինյանն ուզում է հանձնել Հայաստանը, ամբողջ 29 հազար 743-ը։

Ոմանց կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը այսքան չի էլ մտածել, պարզապես արհամարհական վերաբերմունք է դրսևորում քաղաքական նշանակություն ունեցող եզրերի վերաբերյալ։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել