Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 12:28 07-05-2024

Տավուշում տեղադրվող սյուները ՀՀ անվտանգության երաշխիքների սյուներն են. Փաշինյանը սլայդներ է ցուցադրում

Ուղիղ 6 տարի առաջ մեր քաղաքական թիմը և ես ստանձնեցինք ՀՀ կառավարումը, այդ պահին մեր առաջնային խնդիր ենք համարել այն օրակարգի սպասարկումը, որը մեր իրականության մեջ ընդունված է համարել համազգային նպատակներ: Այս մասին այսօր՝ մայիսի 7-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այդ օրակարգի լիաթոք սպասարկումը բացահայտել է հայեցակարգային և գործնական մի շարք խնդիրներ, որոնք առարկայացել են առավել 2020-ի 44-օրյա պատերազմից առաջ, ժամանակ և դրանից հետո: Այդ ողջ ընթացքում մենք կարևոր ենք համարել հիշատակված խնդիրների ախտորոշումը՝ դրանց լուծումը համարելով կենսական:

Այդ ամենին առնչվելը մեզ համար բացահայտել է խնդիրների մի մասի ոչ միայն անլուծելիությունը, այլև դրանց անհամատեղելիությունը անկախության, ինքնիշխանության, պետականության գաղափարների և պրակտիկայի հետ: Որոշ օրակարգեր ի ցույց են դրել իրենց փակուղային լինելը, որոնց հավանական խորքային նպատակը մեր երկրի կայացումն ու զարգացումը թույլ չտալն է, Հայաստանի անկախության, ինքնիշխանության պետականության ռազմավարական թիրախավորմամբ»,-ասաց նա:

Փաշինյանի խոսքով, հիմա առաջ է գալիս ՀՀ զարգացման ռազմավարական տեսլականի վերանայման անհրաժեշտությունը, և դրանից է բխում իրական Հայաստանի տեսլականը, որի մասին խոսել է կառավարության ծրագրի կատարողականի քննարկման ժամանակ:

Վարչապետը սահիկներով (սլայդ) սկսեց ներկայացնել, թե ինչ է Հայաստանի Հանրապետությունը, որքան է նրա տարածքը, ինչ է նշանակում ինքնիշխանություն, անկախություն և այլն: Նա կրկնեց, որ երբ ասում ենք Հայաստանի Հանրապետություն, նկատի ունենք 29 հազար 743 քառակուսի կմ տարածքը:

Փաշինյանն ընդգծել է՝ միայն խաղաղությունն է, որ կարող է ապահովել Հայաստանի Հանրապետության անվտանգությունը։ Իսկ այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում, անվտանգության երաշխիքների ստեղծման գործընթաց է։ Սահմանային այն սյուները, որոնք տեղադրվում են Տավուշում, ՀՀ անվտանգության երաշխիքների սյուներն են։

Նշենք, որ իրական Հայաստանի տեսլականը Փաշինյանը ցույց է տալիս սլայդներով, որոնց հետնապատկերում Արագածն է։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին