copy image url
Ներքին 2 տարի առաջ - 22:20 06-05-2024

Սոնա Հայրապետյանը մասնակցել է Օզոնային շերտի պաշտպանության մասին կազմակերպված աշխատաժողովին

Ապրիլի 24-26-ը Շվեյցարիայի Ժնև քաղաքում տեղի է ունեցել Օզոնային շերտի պաշտպանության մասին Վիեննայի կոնվենցիայի կողմերի Օզոնային շերտի հետազոտության ղեկավարների տասներկուերորդ (ORM-12) հանդիպումը, որը կազմակերպել է ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) Օզոնի քարտուղարությունը՝ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (WMO) հետ համատեղ։

Հանդիպման նպատակն էր վերանայել ընթացիկ ազգային և միջազգային հետազոտությունների և մոնիթորինգի ծրագրերը` ապահովելու այդ ծրագրերի պատշաճ համակարգումը և բացահայտելու անհրաժեշտ բացթողումները:

ORM-11-ի համանախագահների կողմից ներկայացվել է 2022 թվականի WMO/UNEP-ի Օզոնի քայքայման գիտական գնահատման կարևորագույն դրվագները։ Ներկայացվել է նաև «20 հարց ու պատասխան» օզոնային շերտի քայքայման վերաբերյալ 2022 թվականի թարմացված հրատարակությունը, որը Օզոնային շերտի քայքայման գիտական գնահատման 2022 թվականի հաշվետվությունն է:
Այն պատրաստվում է չորս տարին մեկ անգամ՝ «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության Գիտական գնահատման խմբի կողմից:

Շարժառիթն է՝ պատմել օզոնային շերտի քայքայման, օզոնը քայքայող նյութերի և Մոնրեալի արձանագրության հաջողության մասին:
Աշխատաժողովի ավարտին ձևավորվել է մեկ միասնական փաստաթուղթ՝ ORM-12-ի ցուցումներ, որին պետք է հետևեն արձանագրությունը ստորագրած բոլոր երկրները։

Աշխատաժողովին մասնակցել է ՀՀ ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի օդերևութաբանության ծառայության պետ Սոնա Հայրապետյանը։

Հայաստանը տարածաշրջանում միակ երկիրն է, որն Ամբերդ օդերևութաբանական կայանում իրակացնում է օզոնոմետրիական դիտարկումներ։ Դիտարկումներն իրականացվում են սկսած 2000թ․-ից ՀՕԿ-ի աջակցությամբ Գերմանիայի եղանակի կանխատեսման ծառայության կողմից Հայաստանին հատկացված բարձրակարգ օզոնաչափիչ սարքավորումով՝ Դոբսոնի սպեկտրոֆոտոմետրով: Ստացված օզոնի ընդհանուր պարունակության մոնիթորինգի արդյունքները սահմանված կարգով, ամիսը մեկ անգամ ուղարկվում են Օզոնի և Ուլտրամանուշակագույն ճառագայթման տվյալների համաշխարհային կենտրոն։

Ըստ ORM-12-ի ցուցումների դիտարկումները պետք է շարունակվեն, լինեն անընդհատ և ժամանակին: Ստուգաճշտված տվյալներն ըստ սահմանված կարգի` պետք է ուղարկվեն WMO-ի Օզոնային և Ուլտրամանուշակագույն ճառագայթման տվյալների համաշխարհային կենտրոն, ինչպես և արվել է առ այսօր:

Դոբոսոն սպեկտրոֆոտոմետրի ստուգաճշտման ժամկետները նունպես անհրաժեշտ է պահպանել՝ հաշվի առնելով տվյալների կարևորությունը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին