copy image url
Ներքին 2 տարի առաջ - 16:00 06-05-2024

Բագրատ Սրբազանի երթի պատճառով Փաշինյանը զրկվել է հայրենի գյուղ այցելելուց

Որքան էլ Նիկոլ Փաշինյանը փորձի ցուցադրաբար վստահեցնել, որ ինքն անհանգստացած չէ, սթափ է, դատում է իրավիճակը սառը և վտանգներ չի տեսնում, փաստերը գալիս են ճիշտ հակառակն ապացուցելու։

Մասնավորապես, Oragir.News-ի տեղեկություններով Փաշինյանն իրեն զրկել է հայրական տուն այցելելու և թարմ խորոված վայելելու հնարավորությունից։ Դե իսկ պատճառը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ Կիրանցից մեկնարկած երթն է եղել։

Հիշեցնենք, որ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազան Գալստանյանի առաջնորդած շարժումը Կիրանցից երթով շարժվում է դեպի Երևան։«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտարարեց, որ որոշել է ժողովրդի հետ գալ Երևան ու պատասխաններ պահանջել ու պահանջ ձևակերպել՝ սահմանազատման գործընթացը թե՛ Տավուշում, թե՛ այլուր պետք է դադարեցվի։ Նրանք նախատեսում են արդեն մայիսի 9-ն հասնել Երևան և այստեղ շարունակել ակցիաները:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում