Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 13:58 05-05-2024

ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խումբը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ-ում

ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտի Եվրասիայի գծով ավագ տնօրեն Ստեֆան Նիքսին, ԱՄՆ խաղաղության ինստիտուտի Եվրոպայի և Ռուսաստանի գծով փոխնախագահ, դեսպան Ուիլիամ Թեյլորին, Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի հարցերով Միացյալ Նահանգների առևտրի ներկայացուցչի փոխտեղակալ Ջեյսոն Բունտին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի գրասենյակից, Միջազգային հանրապետական ինստիտուտում կողմերը քննարկել են Հայաստանում ժողովրդավարական ռեֆորմների ընթացքը: Արձանագրվել է խորհրդարանական մակարդակում արդյունավետ համագործակցությունը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համատեղ աշխատանքը և զարգացնել համագործակցության նոր ուղղություններ:

Ըստ աղբյուրի՝ ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը և տարածաշրջանային անվտանգության հարցեր: Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացիայի և դիմակայունության ամրապնդման հարցերը:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել

Ձեզ գուցե հետաքրքրի