copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 10:59 05-05-2024

Anonymous-ը կիբերհարձակումներ է իրականացնում Վրաստանի պետական ​​կառույցների կայքերի վրա՝ հաջակցություն ցուցարարների

Միջազգային Anonymous հաքերային խումբը ստանձնել է Վրաստանի արդարադատության նախարարության կայքի վրա հարձակման պատասխանատվությունը, որը տեղի է ունեցել ուրբաթ՝ մայիսի 3-ի երեկոյան։ Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է dw.com-ը:

«Anonymous-ն անջատել է Վրաստանի արդարադատության նախարարության կայքը»,- ասվում է X սոցիալական ցանցում Anonymous-ի տարածած հայտարարության մեջ:

Ինչպես պարզաբանում է «Էխո Կավկազա»-ն, Արդարադատության նախարարության ղեկավար Ռատի Բրեգաձեն միայն մայիսի 4-ի կեսգիշերից հետո է հայտարարել, որ կայքի աշխատանքը վերականգնվել է, և իր դժգոհությունն է հայտնել կիբերհարձակումներով ուրախացողների նկատմամբ։

«Պետական գործակալության վեբկայքն անջատելը հանցագործություն է և ուրախությամբ ու հպարտությամբ կիսվելը առնվազն կատարյալ անբարոյականություն է:Արդարադատության նախարարության կայքից օգտվում են բազմաթիվ մարդիկ՝ անկախ քաղաքական հայացքներից։ Ըստ այդմ՝ տուժում են մարդիկ, որոնք կարող են բախվել տարբեր արտակարգ իրավիճակների»,- գրել է նա Facebook-ում։

Anonymous-ը մի քանի օր շարունակ հարձակումներ է իրականացնում վրացական կառավարական կայքերի վրա, նշում է «Էխո Կավկազա»-ն։ Նախկինում հաքերներին հաջողվել էր անջատել իշխող «Վրացական երազանք» կուսակցության, կառավարամետ PosTV հեռուստաալիքի և Վրաստանի ՆԳՆ կայքերը։

Միջազգային հաքերային խումբը խոստանում է շարունակել փակել կառավարական վեբ ռեսուրսները «սեփական քաղաքացիների նկատմամբ անմարդկային գործողությունների համար»՝ նկատի ունենալով վրացական ոստիկանության արձագանքը Թբիլիսիում ցուցարարների հետ բախումներում՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ