copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 22:45 04-05-2024

Սալոմե Զուրաբիշվիլին ԵՄ առաջնորդներին խնդրել է այցելել Վրաստան

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Եվրամիության երկրների ղեկավարներին խնդրել է այցելել Թբիլիսի՝ երկրում օտարերկրյա գործակալների մասին օրենք ընդունելու փորձի ֆոնին, գրում է NewsGeorgia-ն։

Զուրաբիշվիլին համապատասխան խնդրանքով դիմել է ԵՄ անդամ երկրների դեսպաններին, որոնց այսօր հավաքել է Թբիլիսիի իր նստավայրում։

«Մենք գտնվում ենք լարված իրավիճակում, և դուք՝ որպես մեր գործընկերներ, շատ կարևոր դեր ունեք վրաց ժողովրդի կայունության ապահովման գործում... Ես խնդրում եմ, որ բարձր մակարդակի այցեր իրականացվեն այս ընթացքում՝ մինչև մայիսի վերջ։ Այնուհետև ես գիտեմ, որ եվրոպացիների համար գալիս է կարևոր ժամանակաշրջան՝ կապված ընտրությունների, Եվրախորհրդարանի ընտրությունների հետ, և մեր ամերիկացի ընկերները նույնպես կսկսեն ակտիվ ընտրական շրջան»,- ասել է Զուրաբիշվիլին։

«Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի վերջին հիմնական ելույթը նա գնահատեց որպես «շատ սադրիչ» և ուղղված արևմտյան գործընկերների դեմ։

Նախագահը օտարերկրյա գործակալների մասին օրենքի վերսկսումը անվանել է «բռնություն» և «սադրանք» այն մարդկանց նկատմամբ, ովքեր «ուրախացել են տեսնել Եվրամիության դռները բացված» և կարծում է, որ Եվրամիությունը «լավագույնս կարող է երկարաժամկետ անվտանգություն ապահովել»։

«Պատասխանատվությունն այն ամենի համար, ինչ տեղի է ունենում այսօր կամ ինչ կլինի վաղը և մյուս օրը, իհարկե, ամբողջությամբ կրում են վրացական իշխանությունները, քանի որ հենց նրանք են նախաձեռնել իրադարձությունների այնպիսի զարգացում, որը տեղի ունեցավ, երբ ամբողջ երկիրը միավորվեց եվրոպական ուղու վրա»,- ընդգծեց նա։

Նախագահի ելույթից հետո դեսպանների հետ հանդիպումը շարունակվել է դռնփակ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին