Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:50 03-05-2024

Անգեղակոթում պայթյունից վիրավորված 14-ամյա տղայի վերջույթները վիրահատել են. մանրամասներ

Նոր մանրամասներ են պարզվել մայիսի 1-ին Սյունիքում անհայտ պայթյունի հետևանքով վիրավորված 14-ամյա տղայի առողջական վիճակի մասին։ Տղան դաշտում սինդրիկ հավաքելիս պայթյունից վնասվածքներ է ստացել ու հոսպիտալացվել։

Oragir.News-ի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել Սիսիան համայնքի Անգեղակոթ բնակավայրում։ Այժմ երեխան գտնվում է «Սիսիան» բժշկական կենտրոնում, ստանում համապատասխան բուժօգնություն։

Oragir.News-ը կապ հաստատեց «Սիսիան» բժշկական կենտրոնի տնօրեն՝ Անիկ Գրիգորյանի հետ, ում հետ զրույցից պարզ դարձավ, որ նա ենթարկվել է վերջույթների վիրահատության։ Այժմ նրա վիճակը գնահատվում է բավարար․

«Հաշվի առնելով տվյալ վիրահատության ծանրությունը՝ իր վիճակը համապատասխան է իր կրած վիրահատության ծանրությանը։ Վիրահատվել են երեխայի վերջույթները»։

Հիշեցնենք, որ մայիսի 1-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Սիսիանի բաժին ահազանգ էր ստացվել «Սիսիան» բժշկական կենտրոնից, որ «դեմքի, կրծքավանդակի առաջային պատի, որովայնի առաջային պատի, վերին վերջույթների պայթյունային-բեկորային վնասումներ, ձախ դաստակի ջնջխված արյունահոսող վերք, 5-րդ մատի անդամահատում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Սյունիքի մարզի գյուղերից մեկի բնակիչ 14-ամյա տղա։ Դեպքի փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել