copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 09:57 15-10-2021

Կինը կորցրել է վերջույթները` կորոնավիրուսով հիվանդանալուց հետո

Անգլիայից Օթեմի Նագենթը կորցրել է վերջույթները COVID-19-ով վարակվելուց հետո, գրում է Hull Live-ը:

Հիվանդության ընթացքում կնոջ մոտ բարդություններ են առաջացել, որոնք հանգեցրել են ձեռքերի և ոտքերի արյունատար անթոներում արյան մակարդուկների և դրա հետևանքով ծանր այրվածքների նմանվող վերքերի առաջացմանը:

Բժիշկ Ուեսլի Էլին, 32-ամյա Օթեմի Նագենթի դեպքին ծանոթանալուց հետո, պարզաբանել է, որ որոշ դեպքերում կորոնավիրուսային վարակը կարող է ախտահարել ոչ միայն մարդու թոքերը:

«COVID-19-ը կարող է բարդություններ առաջացնել գլխուղեղում, սրտում, ցանկացած այլ օրգանում»,- նշել է մասնագետը:

Նագենթի վիճակը վատթարացել է, ուստի վիրաբույժները ստիպված են եղել անդամահատել նրա ձեռքերն ու ոտքերը: Վիրահատությունից հետո հիվանդը ուժեղացված ֆիզիոթերապիայի կուրս է անցել՝ օրական ընդունելով 12 տարբեր դեղամիջոցներ:

Այժմ Օթեմին սովորում է ապրել պրոթեզներով և խորհուրդ է տալիս մարդկանց պատվաստվել կորոնավիրուսի դեմ, որպեսզի խուսափեն նման ճակատագրից:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը