Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 11:28 03-05-2024

Դուք ՔՊ-ի օմբուդսմենն եք․ Թագուհի Թովմասյանը՝ Անահիտ Մանասյանին

ԱԺ-ում մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդում և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2023 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցի քննարկման ժամանակ պատգամավոր Թագուհի Թովմասյանը, դիմելով ՄԻՊ Անահիտ Մանասյանին, նշեց, որ մի շարք հանրային հնչողություն ունեցող դեպքերի վերաբերյալ կարծիք չի հայտնել և համարվում է ՔՊ կուսակցության օմբուդսմենը։

Պատգամավորը բերեց մի քանի օրինակներ, որոնց դեպքերում պատժվողներ չեն եղել, քանի որ ենթադրյալ կասկածյալները պետական պաշտոնյաներ են, իշխանության ներկայացուցիչներ կամ նրանց սպասարկողներ։ «Շնչահեղձ նախադասություններով խոսեցիք նաև բանակում մահվան դեպքերի մասին, որ զբաղվել եք, բայց չհասկացվեց, ո՞րն է գնահատականը և ի՞նչ բացատրություն կա խաղաղ պայմաններում այսքան մահերի։ 2021 թվականի զինված ուժերում մահացել է 58 զինծառայող, 2022 թ-ին՝ 64, 2023 թ-ին՝ 83»,-ասաց Թագուհի Թովմասյանը։

Նա հիշեցրեց, որ ՄԻՊ-ը գնահատական չի տվել նաև Նիկոլ Փաշինյանի՝ ատելության խոսքի և սպառնալիք պարունակող բազմաթիվ արտահայտություններին։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը