copy image url
Միտք Ներքին 2 տարի առաջ - 10:33 03-05-2024

Չկա մի կետ, որտեղ Նիկոլն ու Ալիևը կանգնելու են․ փաստաբան

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Արցախն ադրբեջանի մաս ճանաչելով` Հայաստանին կպցրեց «ագրեսորի» պիտակը: Սա այն ծուղակն էր, որի շրջանականերում ադրբեջանի կողմից մեր նկատմամբ ցանկացած պահանջ (տարածքային, նյութական և այլն) առերևույթ «լեգիտիմ» պիտի լիներ:

«Լեգիտիմություն» բառն, ի դեպ, փաշինյանն օգտագործում է ամեն օր և օրը մի քանի անգամ: Սա արվում է ընդգծելու համար ադրբեջանին արվող զիջումների անխուսափելի բնույթը:

Բացի տարածքային զիջումներից ու ապագա դրամական փոխհատուցումների պահանջից (որոնք արդեն ձևակերպված են ադրբեջանի կողմից) զուգահեռ հենց հիմա Հայաստանում իրականացվում է «դենացիֆիկացիա»: Դա արվում է կրթական ծրագրերի, ազգային գործիչներին հալածելու, Սահամանդրության փոփոխությունն արդարացնելու և այլ միջոցներով:

Տավուշից հետո Վարդենիս, հետո Արարատ, հետո Սյունիք, հետո Սահմանադրություն, հետո ադրբեջանցիների վերաբնակեցում, հետո թուրքական (կամ ասենք` ռուս-թուրքական) կոնտինգենտի տեղակայում, հետո ռեպարացիաներ, հետո օրինակ` «դենացիֆիկացիայի» ոչ բավարար ընթացքի կամ վերաբնակեցված ադրբեջանցիների նկստմամաբ «վատ վերաբերմունքի» պատճառով նոր ռազմական գործողություններ, հետո նոր տարածքներ և այսպես շարունակ:

ՉԿԱ ՄԻ ԿԵՏ, որտեղ նիկոլն ու ալիևը կանգնելու են` երկուսն էլ իրենց իշխանությունը պահում են էս պրոցեսի օգնությամբ:

ալիևին հնարավոր է զսպել միայն նոր իշխանությունների կողմից «ոչ» ասելով, ինչը նրան բարդ իրավիճակի մեջ կդնի`ո՞վ է երաշխավորելու նրա հերթական կազմակերպված հաղթանակը»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը