copy image url
Ներքին 2 տարի առաջ - 23:27 01-05-2024

Շիրակի մարզում վրաերթի ենթարկված 9-ամյա տղան մահացել է․ համագյուղացիները փորձել են հաշվեհարդար տեսնել․ shamshyan.com

Այսօր՝ մայիսի 1-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 42-ամյա Սահակ Ն․-ն իր վարած «Mitubishi» մակնիշի ավտոմեքենայով Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում, Ղարիբջանյան գյուղի 17-րդ փողոցի կենտրոնական խաչմերուկում, մատուռի հարևանությամբ վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակիչ 9-ամյա Հայկ Ղ․-ին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկված երեխան շտապօգնության ավտոմեքենայով հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին գիտակցության չգալով մահացել է։

Վարորդը դեպքի վայրից ինքնակամ ներկայացել է ոստիկանության Ախուրյանի բաժին, որտեղից էլ նրան ներկայացրել են Շիրակի մարզային քննչական վարչություն։

Դեպքի վայրում վարորդը հրաշքով է փրկվել, քանի որ մի քանի գյուղացիներ, երբ լսել են, որ երեխան մահացել է, հոգեկան ապրումներից դրդված փորձել են վարորդի հետ հաշվեհարդար տեսնել, անգամ ցանկացել են ավտոմեքենան հրկիզել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում