Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 19:01 01-05-2024

Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են նետել սինագոգի շենքի վրա

Անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են նետել Վարշավայում սինագոգի շենքի վրա։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին
«Ռաբբի Շուդրիխը հայտնել է, որ ինչ-որ մեկը փորձել է մոլոտովի կոկտեյլով հրկիզել Նոժիկովի սինագոգը», - տեղեկացրել է Սիկորսկին:

Արտգործնախարարը նշել է, որ գործը հետաքննում է Վարշավայի ոստիկանությունը։ Այս պահին դեպքի վայրում աշխատում է ոստիկանությունը։

«Բարեբախտաբար, շշերը դիպչել են պատին, և ոչ թե պատուհանին, եթե դրանք դիպչեին պատուհանին, ապա ամեն ինչ կայրվեր», - ասել է սինագոգի հարակից խանութի աշխատակիցը։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:40 Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից