Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 13:11 01-05-2024

Նիկոլ Փաշինյանն այլևս անելիք չունի, պետք է հեռանա. Հայկ Մարությանը նոր կուսակցություն հիմնեց

Այս պահին ընթանում է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի նոր ձևավորված «Նոր ուժ» կուսակցության հիմնադիր համագումարը: Ներկա են Մարությանի թիմակիցներն ու համակիրները։

Բացման խոսքում Հայկ Մարությանը նշեց, որ 2018-ին համաժողովրդական ալիքի վրա տեղի ունեցած հեղափոխությունը ահռելի դրական լիցք և բարվոք ապագայի լավատեսություն էր տվել, բայց, ցավոք 2018-ի էներգիան ներքին ու արտաքին ասպարեզներում իրական և անշրջելի արդյունքի վերածելու փոխարեն ընտրեցին անարդյունավետ գործողությունների ճանապարհը՝ կորցնելով արագ ռեֆորմների հնարավորությունը:

«Արտաքին քաղաքականության մեջ անշրջահայաց եւ հախուռն գործողություններով նոր իշխանությունը մոտեցրեց Ադրբեջանի հետ պատերազմը՝ պատրաստ չլինեով դրան ոչ դիվանագիտական, ոչ ռազմական ճակատում, ինքն ապացուցվեց 44-օրյա պատերազմի օրերին․․․ Իսկ պատերազմի բուն ընթացքում ուժային կառույցներում բարձրագույն ղեկավարության հաճախակի փոփոխությունները, իշխանությունների քաղաքականության անկանխատեսելի վարքը ցույց տվեցին, որ երկրի ռազմաքաղաքական վերնախավը համարժեք չէ ծառացած մարտահրավերների առաջ»,- ասաց նա՝ ընդգծելով, որ Հայաստանի գլխին կախված վտանգը շարունակում է սպառնալ պետության կենսունակությանը։

«Նիկոլ Փաշինյանն այլևս անելիք չունի, պետք է հեռանա»,- ասաց Մարությանը և հավելեց, որ իրենք որպես նոր ուժ գալիս են ժողովրդի հավատը սեփական ուժերի նկատմամբ վերականգնելու համար. «Վստահ եմ, որ մեզ մոտ ամեն ինչ տացվելու է: Լավ եղեք եւ Աստված մեզ բոլորիս, մեր ժողովրդին ու պետությանը պահապան»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը