copy image url
Ներքին 2 տարի առաջ - 20:23 30-04-2024

Աշտարակի ոստիկանները զենք-զինամթերքն են հայտնաբերել «Աշտարակի ձոր» ռեստորանի նախկին սեփականատեր «Տաճոյի Լյովայի» մոտ. shamshyan.com

Այսօր՝ ապրիլի 30-ին, ոստիկանության Աշտարակի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստանում, որ Արագածոտնի մարզի բնակիչ 64-ամյա Լևոն Մ․-ի մոտ ապօրինի զենք-զինամթերք կա։

Ոստիկանները բաժնի պետ Ս․ Մարտիրոսյանի գլխավորությամբ այցելում են Լևոն Մ․-ին և բացատրական աշխատանքների արդյունքում վերջինս հայտնում է, որ տեղեկությունը հավաստի է և ոստիկաններին է ինքնակամ հանձնում 1 հատ «SS» մոդելի ջնջված գործարանային համարով ատրճանակ, 1 հատ «ՏՏ» մոդելի առանց գործարանային համարի ատրճանակ, 1 հատ «ՏՏ» մոդելի գործարանային համարով ատրճանակ, 1 հատ թմբուկավոր ատրճանակ և 1 հատ առանց գրառման և գործարանային համարի թմբուկավոր ատրճանակ, 1 հատ «Բռաունինգ» մոդելի առանց գործարանային համարի ատրճանակ, թվով 6 հատ «ՏՏ» մոդելի ատրճանակի փամփշտատուփեր, թվով 1 հատ «Բռաունինգ» մոդելի ատրճանակի փամփշտատուփ, թվով 240 հատ տարբեր տրամաչափի ատրճանակի փամփուշտներ և հայտնել, որ Արցախյան 1-ին պատերազմի ժամանակ բարեգործությամբ զբաղվելիս այնտեղ կատարված այցելությունների ժամանակ ներկայացված զենք-զինամթերքը իրեն տարբեր մարդիկ են տվել և իմանալով, որ զենք-զինամթերքը կամավոր հանձնողը ազատվում է քրեական պատասխանատվությունից` որոշել է կամավոր հանձնել։

Լևոն Մ․-ն Արագածոտնի մարզում հայտնի «Տաճոյի Լյովան» է, ով նախկինում եղել է «Աշտարակի ձոր» ռեստորանային համալիրի սեփականատերը, ռեստորանը հիմա պատկանում է Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանի ընտանիքին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը