Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 17:45 30-04-2024

«Հայր մերը»-ը չիմացողի զավակի թիկնապահը որոշել է, որ ինքը եկեղեցու պաշտպանն է․ Վահագն Ալեքսանյան

Այս ալբանական ու հայր մերը չիմացող երևույթի զավակը կամ ավելի շուտ զավակի թիկնապահը որոշել է, որ ինքը Հայ Առաքելական Եկեղեցու ամենամեծ պաշտպանն է։ Այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

«Նա որոշել է, որ ինքը Հայ Առաքելական Եկեղեցու ամենամեծ ջատագովն է, Հայ Առաքելական Եկեղեցու սուրբ ջուրը մի հատ կրկնակի, «դաբլ» օրհնողն է, բայց չգիտես, թե ինչու դա որոշել է չի տարել մի աղոթագիրք դեմ անի այս դաշինքի առաջնորդին, ասի՝ ա՛ն «հայր մերը» սովորի, այլ որոշել է, որ ինքը պետք է լրագրող ծեծի, որոշել է, որ ինքը լրագրող ծեծող տղա է։

Գլուխը պատին է տվել, ու գլուխը պատին են տվել բոլոր նրանք, ովքեր որ քաջալերել են դրան։ Լու՞րջ եք մտածում տենց, թե ինչ-որ մի հոտ եք առել ինչ-որ մի տեղից, ինչ-որ մի տեղից էլի sms եք ստացել, թե լավ է, լավ է։ Բա մտածում եք էլի իշխանությա՞ն եք գալու, լրագրող ծեծելու վախտե՞րն է եկել, էլի եկել է մարդկանց զուգարանում սպանելու ժամանակնե՞րը։ Շատ սխալվում եք չի եկել, այդ ժամանակները ոչ էլ գալու են, բայց եթե համը շատ հանեք, ես սա զգուշացնում եմ ձեր դաշինքի առաջնորդին, որ էն առյուծի վրա, որ նկար ունի, էդ առյուծի վրա թարս նստացնելու ենք ու հետ ուղարկենք այնտեղ, որտեղից եկել է»,- ասաց նա։

Նշենք, որ ըստ մամուլում տարածված լուրերի ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնականը ապտակել է «Civic» լրատվական կայքի լրագրող Դավիթ Լևոնյանին, ով Բագրատ Սրբազանի մասին տեսանյութ էր հրապարակել։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը