copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 22:21 29-04-2024

Տաջիկստանը բողոքում է Ռուսաստանում իր քաղաքացիների հանդեպ վերաբերմունքից

Այսօր Տաջիկստանի արտգործնախարարություն է կանչվել Ռուսաստանի դեսպանը, որին բողոք է ներկայացվել Ռուսաստանում Տաջիկստանի քաղաքացիների հանդեպ անարդար վերաբերմունքի կապակցությամբ։ Հանդիպմանը նշվել է, որ Տաջիկստանի քաղաքացիների հանդեպ միտումնավոր բացասական վերաբերմունքի մասնավոր դեպքերը լուրջ մտահոգիչ են։ Փոխանցում է Azatutyun.am-ը։

Նախօրեին Տաջիկստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Տաջիկստանի շուրջ 1000 քաղաքացիների չի թույլատրվում մուտք գործել Ռուսաստան՝ Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում նրանց պահում են հակասանիտարական պայմաններում։ Տաջիկստանի ԱԳՆ-ի երեկվա հայտարարությունում նաև նշված է, որ 27 տաջիկ արտաքսվել է Ռուսաստանից, ևս ավելի քան 300-ն ընդգրկված են արտաքսման ենթակա ցուցակներում։

Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան այսօր ասել է, որ սահմանների հսկողությունը ժամանակավորապես խստացվել է, որպես ահաբեկչություն կանխելու միջոցառում, բայց քայլեր են ձեռնարկվում երկար ձգձգումների խնդիրները լուծելու համար։

Տաջիկստանը Մոսկվայի գլխավորած անվտանգային և տնտեսական համագործակցության կառույցների անդամ է և իր տարածքում ռուսական ռազմակայան ունի։

Մարտի 22-ի Մոսկվայի «Կրոկուս Սիթի»-ի համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետ կապված ձերբակալվածների մեծ մասը Տաջիկստանի քաղաքացիներ են։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին

Ձեզ գուցե հետաքրքրի