copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:43 21-02-2023

Դե էդքան լավ տղա եք՝ Մարիամ Փաշինյանին տուգանեք․ քաղաքացին դժգոհում է անմարդկային վերաբերմունքից

Այսօր Oragir.News-ի խմբագրությունը ահազանգ է ստացել մեր մշտական ընթերցողներից մեկից, ով իր վրդովմունքն էր հայտնում Փաշինյանի դստեր մեքենայի՝ երթեւեկության կանոնները խախտելու մասին նյութի համար։

Քաղաքացին պատմեց, որ օրեր առաջ Դավթաշեն վարչական շրջանում հենց իր շենքի դիմաց իրեն տուգանել են ոչ ավել, ոչ պակաս՝ 5000 դրամով։

«Կայանելու տեղ չկար, մի փոքր թեք էի կայանել, մտել էի հաց գնելու, 5 րոպե էլ չտեւեց, ոչ մեկին չէի խանգարում, ոչ մի վթարային իրավիճակ չկար, բայց տականք պարեկները եկան եւ տուգանեցին, այնպես չէր՝ լրիվ թեք էր, այսինքն՝ երթեւեկելի գիծը քիչ էր հատել, բայց պարեկները առանձնակի դուխով են շարքային քաղաքացիների հետ խոսելիս, համ էլ իրենց ասել են՝ ներում-բեկում չկա, քաղաքացին տուգանքի մատերիալ է, տատս կասեր՝ մոր ծիծ կտրող են, կես սանտիմետր թեք կանգնելու համար միանգամից տուգանեցին, երբ կարող էին նախազգուշացում տալ, ասել, անցնել, առաջ․․․ Դե էդքան լավ տղա եք, Մարիամ Փաշինյանին տուգանեք, մյուս ՔՊ-ականներին ու նրանց ընտանիքի անդամներին տուգանեք, «Համերին» բռնեիք, թե ձեր դուխը միայն շարքային քաղաքացիների վրա է ներում․․․»,-պատմեց վրդովված քաղաքացին։

Մեզ ահազանգած քաղաքացին նկատեց, որ առհասարակ պարեկների մեջ զրո մարդկություն կա, խիղճ, հումանիզմ հասկացություններ գոյություն չունեն, չեն մտածում, որ երբ անպաշտոն լինեն, կես սանտիմետր թեք կանգնելու համար իրենք էլ են վճարելու իրենց մեկ օրվա աշխատավարձը եւ ձեռնունայն տուն վերադառնան։

Oragir.News-ի հետ զրույցում «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի ղեկավար Դանիել Իոաննիսյանն ասաց, այստեղ իհարկե խնդիրներ կան, բայց ամեն դեպքում նորմալ է, որ օրինախախտ քաղաքացիներին տուգանում են։

«Ես էլ մի անգամ օրենքը խախտել եմ, և ինձ տուգանել են, և դա նորմալ է։ Բայց շատ կարևոր է, որ քաղաքացին իմանա, որ ինքը և որևէ բարձրաստիճան պաշտոնյա օրենքի առաջ հավասար են, և եթե ինքը տուգանվում է, ոչ թե որովհետև ինքը սովորական քաղաքացի է կամ անսովոր քաղաքացի է, այլ որովհետև ինքը օրենք է խախտել։ Այդ պրիցիպը շատ լավ գործում էր, բայց դանդաղ դադարեց գործելուց։ Իհարկե, որոշ դեպքերում կարող են նվազ նշանակության դիտարկել խախտումը և ներել, որոշ դեպքերում՝ չեն կարող, բայց մեծ հաշվով շատ կարևոր է, որ տուգանելը չդառնա ինքնանպատակ, ինչպես Ճանապարհային ոստիկանության դեպքում էր»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ