copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:40 29-04-2024

Պարեկն՝ ընդդեմ վարորդի. անիրագործելի պահանջներ են ներկայացնում ու տուգանում 

Ի՞նչ պետք է լինի ավտոմեքենայի դեղատուփի մեջ, և ի՞նչ նոր կարգ է փոխել Անահիտ Ավանեսյանի հրամանով։

Մոտ 1 ամիս առաջ պարեկը կանգնեցրել է վարորդին և տուգանել այն բանի համար, որ ավտոմեքենայի դեղատուփում վալիդոլի լուծույթի փոխարեն եղել է վալիդոլի դեղահաբը։ Չնայած՝ վարորդի բողոքարկմանը, խախտման մասին արձանագրություն է կազմվել։ Պարեկի պնդմամբ Տրանսպորտային միջոցների դեղարկղերում պարունակվող պարտադիր դեղերի և բժշկական պարագաներ ցանկում կա վալիդոլի լուծույթ ունենալու պարտադիր պահանջ։

Oragir.News-ը կապ հաստատեց մի շարք դեղատների հետ, որոնք մեզ հայտնեցին, որ վալիդոլի լուծույթ առհասարակ չի արտադրվում։ Վաճառքում կան միայն կապսուլաները և դեղահաբերը։

«Հատուկ եկել եմ ասեմ գնամ։ Պարեկը մարտին կանգնեցրեց և դեղատուփ ստուգեց և պնդեց, որ վալիդոլի դեղահաբը չի այլ դրա լուծույթն է պետք և կազմեց ակտ։ Բողոքարկեցի՝ չբավարարեցին. Հիմա զանգում եմ՝ չեն պատասխանում, որ հարցնեմ՝ էդ որտեղի՞ց կարող եմ ձեռք բերել. Մի խոսքով՝ իրենք էլ օրենք չգիտեն, ուր մնաց՝ աշխատողներից նեղանանք։ Ի դեպ՝ 8 անվանում ցանկն էլ հետն էի կցել, որտեղ նման բան չկա։ Օրենքի երկրում ենք ապրում»,- սոցիալական ցանցում ահազանգել էր հանիրավի տուգանված վարորդը։

Նշենք, որ Ավտոմեքենայի դեղատուփի պարունակությանը վերաբերող պահանջները պարբերաբար թարմացվում են Առողջապահության նախարարի հրամաններով, սակայն նախարարությունը հետևողական չի լինում, որ այդ մասին իրազեկվեն օրենքը կիրառող պարեկները։ Արդյունքում անարդարիացիորեն, հանիրավի տուգանվում են վարորդները։ Ենթադրելի է, որ Անահիտ Ավանեսյանն ու պարեկն ակամա կամ գիտակցված գործում են վարորդների դեմ, անիրագործելի պահանջներ ներկայացնելով, առաջ բերելով հանրային դժգոհություն։

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ տրանսպորտային միջոցներում դեղարկղերի պարունակության մեջ վալիդոլի առկայության մասին որևէ խոսք չկա: ԱՆ խոսնակը ներկայացրեց դեղատուփերի պարունակությունը.

«1. Մանրէազերծված բինտ
2. Չմանրէազերծված բինտ
3. Էլաստիկ բինտ
4. Մկրատ
5. Բամբակ (խոնավածուծ, հիգրոսկոպիկ)
6. Արյունահոսությունը դադարեցնող ձգալարան
7. Կպչուն սպեղանի
8. «Յոդ լուծույթ արտաքին կիրառման 50մգ/մլ» կամ «Պովիդոն յոդ լուծույթ արտաքին կիրառման 100մգ/մլ»:

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
14:01 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ