Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 01:17 28-04-2024

Հետո չասեք՝ մենք հրաման ենք կատարել․ դուք դավաճանական քայլ եք արել․ ազատամարտիկը՝ ոստիկաններին

«ՀայաՔվե» նախաձեռնության անդամները այսօր ևս մասնակցել են բողոքի ակցիաներին՝ փակելով Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհը։

Oragir.News-ի հետ զրույցում ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանը կոչով դիմեց սպայական կազմին՝ հիշեցնելով, որ Զինված ուժերն ստեղծված են՝ ՀՀ-ն պաշտպանելու արտաքին թշնամուց, իսկ այսօր արտաքին թշնամու առաջ իրենք իրենց ձեռքով ճանապարհ են բացում։

«Մարտական դիրքերում ծառայություն իրականացնողներին խնդրում եմ մնալ մարտական դիրքերում և կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրները՝ ըստ մարտական հաշվարկների, պաշտպանել և պահպանել մեր հայրենիքի սահմանները»,-ասաց նա։

Դիմելով բարձրաստիճան սպաներին՝ շեշտեց․ «Մի թողեք, որ ձեր անցած տարիների ծառայության վրա մի րոպեում սև գիծ քաշվի, ձեր հերոսական ճանապարհը մեկ րոպեում դառնա դավաճանական քայլ։ Ավելի լավ է՝ դուք հրաժարվեք ձեր պարտականություններից,միանաք ժողովրդին, քան դու ինքներդ ճանապարհ բացեք հակառակորդի առաջ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել