Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 23:17 25-04-2024

Ֆիզուլիից Բեռլին ուղիղ չվերթ կա․ թշնամին մեր հողերում պատմություն է ստեղծում, իսկ մենք վախենում ենք մեր պատմությունից

Իլհամ Ալիևը Ղրղզստանի նախագահ ժափարովին բերել էր օկուպացված Արցախի Հանրապետության տարածք՝ ցույց տալու նորից կառուցած մզկիթները, ասֆալտապատ ճանապարհները, «մի կտոր հաց կտրելու հյուրընկալ Աղդամում», իսկ վերջում հյուրին նվիրել է «ղարաբաղյան վարգաձի»։

Ժափարովին Բիշքեկ ճանապարհելուց հետո էլ Ֆիզուլի քաղաքում կառուցած օդանավակայանից Իլհամ Ալիևը թռել է․․․ Բեռլին, որ հանդիպի Օլաֆ Շոլցին։

Ահա՛ այդպես, Ֆիզուլիից Բեռլին արդեն ուղիղ չվերթ կա։ Եվ դա ամենահնարավոր բոլոր եղանակներով տարածվում է Ալիևի օգնական Հաջիևի «քավորությամբ»։

Ի՞նչ է սա, ադրբեջանական պետության շարունակական հաղթանա՞կ, Անդրկովկասում նոր «գլխավոր» պետության կարողությունների ցուցադրու՞մ, «պատմական» Հայաստանի հողերի յուրացու՞մ, թե՞ բոլորը միասին։ Եվ, չէ՞ որ, այս ամենը ցուցադրվում է ի տես առաջին հերթին մեզ՝ հայերիս։

Օկուպացնելուց ընդամենը 2-3 տարի անց Ֆիզուլի «քաղաքում» (չակերտված է, որովհետև բնակչություն՝ որպես այդպիսին, այդտեղ դեռևս չկա – հեղ․) միջազգային չվերթներ ընդունող և ուղարկող օդանավակայան կա։ Իսկ մեր տիրապետության օրոք ինչ կար այնտեղ։ Եվ ոչ միայն այնտեղ։

Հիմա Հայաստանի Հանրապետության տարածքներն են օտարվում, շուտով այնտեղ էլ կկառուցվեն մզկիթներ, որոնք կհռչակվեն «պատմական» կրոնական ժառանգության վերականգնում։

Մեր հակառակորդը հպարտանում է իր չեղած «պատմականությամբ», իսկ Հայաստանի չկայացած լրագրող ղեկավարը ոգին ի բռին հերքում է պատմական Հայաստանի գոյությունը, կամ համարում վնասակար, «ուրիշի ունեցվածք», որի վրա աչք դնելը հղի է կործանմամբ։

Այո, վաչկատուն թուրք-թաթար-ադրբեջանցիները մեզանից շատ ավելի լավ գիտեն պատմականի անգին լինելը, իսկ մենք ափալ-թափալ, փնթի ու կեղտոտ ձևով «սահմանազատվում» ենք, կարծես մեկը գալու է ճակատներիցս համբուրի ու ասի՝ կեցցե՛ք, ազնիվը դուք եք։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով