copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:31 25-04-2024

Դեսպան Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին

Ապրիլի 24-ին Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետությունում (ԱԺԺՀ) Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հրաչյա Փոլադյանը (նստավայրը՝ ք. Կահիրե) իր հավատարմագրերն է հանձնել ԱԺԺՀ նախագահ Աբդելմաջիդ Թաբբունին։

Արարողությունից հետո տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում ԱԺԺՀ նախագահ Աբդելմաջիդ Թաբբունը շնորհավորել է դեսպան Հրաչյա Փոլադյանին՝ Ալժիրում ՀՀ դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ վերջինս առավելագույն ջանքեր կներդնի հայ-ալժիրական հարաբերությունների առավել ամրապնդման ու զարգացման ուղղությամբ։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ օրակարգի մի շարք հարցերի, կարևորվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնումը, այդ թվում՝ առևտրատնտեսական և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում:

ՀՀ դեսպանը ԱԺԺՀ նախագահին է ներկայացրել նաև Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ