copy image url
Միտք Ներքին 2 տարի առաջ - 19:00 25-04-2024

Հանրային աջակցություն այս իշխանությունն այլևս չունի․ աշխարհը սպասում է հայ ժողովրդի որոշմանը

Հայաստանի բնակիչները դեմ են, որ Ադրբեջանին հանձնվեն հայկական հողերը։

Վերջին օրերին հատկապես Տավուշի տարածաշրջանում մարդիկ ոտքի են ելել և պայքար են ծավալում իշխանությունների ապազգային կեցվածքի դեմ։ Գործընթացը, թեև դանդաղ, բայց թափ է առնում, հատկապես որ միացել են ինչպես աշխարհիկ, այնպես էլ հոգևոր գործիչներ։

Առանձնապես հոգևորականների մասնակցությունը ժողովրդական բողոքին՝ շատ կարևոր է և գործընթացին տալիս է նոր իմաստ։

Վերջին 2 օրերին հանրային պայքարի աշխարհագրությունն էապես ընդլայնվել է։ Դա խոսում է ավելի մեծ զանգվածների ներգրավման, և ուրեմն՝ պայքարին հաջող ընթացք տալու հավանականությունը մեծացնելու մասին։

Ցավոք, պետական ջարդարար մեքենան նույնպես գործարկվել է, և ականատես ենք լինում ոստիկանական վայրագությունների նորանոր դրվագների։ Բայց սա այն դեպքն է, երբ մարելու փոխարեն կարող է բորբոքել հասարակության շրջանում առկա կրակը։

Անկախ պայքարի ելքից, մի բան ակնհայտ է՝ հանրային աջակցություն այս իշխանությունն այլևս չունի։ Եվ ըստ այդմ, դժվար է պատկերացնել, թե ինչպես է Փաշինյանը պատրաստվում կատարել Ալիևին տված խոստումները, որոնց մասին մշտապես խոսում է հենց Ադրբեջանի նախագահը։

Համաշխարհային կենտրոնները, ավել կամ պակաս հստակությամբ, բայց կողմ են արտահայտվում հայ-ադրբեջանական «սահմանազատմանը»։ Ճիշտ է, Ռուսաստանը, որը չէր շտապում հայտնել դիրքորոշում, այժմ նույնպես խոսում է սահմանի որոշակիացման անհրաժեշտությունից։

Թվում է, թե Նիկոլ Փաշինյանին հաջողվել է ապահովել պայմանական կոնսենսուս, բայց առանց հաշվի առնելու իր երկրի շահը։ Սա բավական լուրջ խնդիր է, քանի որ ՀՀ քաղաքացիների համար կենսականորեն կարևոր է տնօրինել այդ հողերը։ Մարդկանց ապրուստն ապահովվում է հենց այդ տարածքներում կատարվող գործունեությամբ, բայց տնտեսական բաղադրիչից բացի, կա նաև հոգեբանականը՝ հայ ժողովուրդն իրեն զգում է ստորացված, ահաբեկված՝ հենց Փաշինյանի կողմից, ով թե՛ մշտապես վախեցնում է հնարավոր պատերազմով, և թե՛ խոստանում առայսօր ոչ մի փաստով չհիմնավորված բաներ, օրինակ՝ բարեկեցություն, եթե սահմանը ճանաչվի Ադրբեջանի կողմից, ինչով, ըստ ՀՀ վարչապետի, էապես կնվազի նոր ագրեսիայի հնարավորությունը։

Կարելի է ասել, որ Հայաստանի շահերին հակասող այս «սահմանազատման» կատարման առումով արտաքին ճակատում ստեղծված համաձայնությունը մեծ հաշվով անբնական և հարկադրաբար է ու կտևի այնքան, մինչև հայության տարբեր հատվածներում առկա խմորումներն ընդհանրանան։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը