Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 23:48 23-04-2024

Խանութում ինչ-որ բան միացրած է մնացել. մանրամասներ՝ «Մալաթիա» տոնավաճառի հրդեհից

«Ավտոպահեստամասերի խանութ էր, երևի ինչ-որ բան միացրած են թողել խանութում, հոսանքալարերը տաքացել են, ինչից էլ հրդեհ է բռնկվել»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Մալաթիա» տոնավաճառի տնօրեն Սամվել Ավետիսյանը։

Նա պատմեց, որ դեպքի օրը տոնավաճառը չի աշխատել, կրակը նկատել են անվտանգության աշխատակիցները, և քանի որ շուկայում ջրագծեր են տեղադրված նման դեպքերից խուսափելու համար, նրանք մինչև հրշեջների ժամանումը կրակն իրենց ուժերով մարել են։

«Երեք խանութ է այրվել, բայց դրանցից շահագործվել է միայն 1-ը, մյուս 2-ը դատարկ են եղել»,-ասաց տնօրենը։

Նրա խոսքով՝ խանութի սեփականատիրոջ հետ պայմանավորվել են վերանորոգել տարածքն ու նորից սկսել աշխատել։

«Իրենք կհաշվեն, կասեն, թե ինչքան ապրանք է եղել, ես կօգնեմ նրանց, մի մասը կփոխատուցեմ, մի մասն էլ իրենք կանեն, կսկսեն աշխատել»։

Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին՝ ժամը 12։36-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Մալաթիա» տոնավաճառում հրդեհ է բռնվել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել