copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:07 23-04-2024

Անահիտ Մանասյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի պատվիրակությանը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 23-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի պատվիրակությանը։

Հանդիպմանը մասնակցել են ԵԽ Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության, Թրանսվերսալ մարտահրավերների և բազմակողմ ծրագրերի իրականացման վարչության ղեկավար Տիգրան Կարապետյանը, Մարդու թրանսվերսալ իրավունքների արձագանքման բաժնի ղեկավար Անաստասիա Սալյուկը, Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, «Մարդու իրավունքների ամրապնդումը Հայաստանի զինված ուժերում» ծրագրի ղեկավար Արմեն Գրիգորյանը, ինչպես նաև Պաշտպանի ներկայացուցիչները։

Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը նշել է, որ չափազանց կարևորում է Եվրոպայի խորհրդի հետ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության համագործակցությունը։ Այս համատեքստում հատուկ ընդգծվել է ԵԽ ծրագրերի կարևոր դերակատարությունը Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության համակարգի զարգացման գործում։

Քննարկվել են զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանն ու խթանմանն առնչվող մի շարք հարցեր:

«Մարդու իրավունքների պաշտպանությունն ու իրավունքահեն գաղափարները զինված ուժերի տեսանկյունից ունեն բացառիկ կարևորություն։ Ինչպես ցանկացած համակարգ, այնպես էլ զինված ուժերը կարող են պատշաճ և արդյունավետ գործել` հիմնվելով բացառապես իրավունքահեն արժեքների վրա։ Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ մարդու իրավունքներն ու անվտանգությունը չեն հակասում միմյանց, այլ հակառակը՝ փոխլրացնում և ավելի ամուր են դարձնում մեկը մյուսին»,-նշել է Պաշտպանը։

Անահիտ Մանասյանը կարևորել է ԵԽ աջակցությամբ զինծառայողների իրավունքների պաշտպանության գործող մեխանիզմների կատարելագործումը և նոր մեթոդների ներդնումը՝ երաշխավորելով ծառայության հավասար պայմաններ նաև կին զինծառայողների համար։

Հանդիպման շրջանակներում անդրադարձ է կատարվել Եվրոպայի խորհրդի HELP (Human Rights Education for Legal Professionals) հարթակի ներքո «Մարդու իրավունքները զինված ուժերում» դասընթացին, Եվրոպայի խորհրդի և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի համագործակցության շրջանակում իրականացվող ծրագրերին։

Անահիտ Մանասյանը բարձր է գնահատել զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանն ու խթանմանն ուղղված աշխատանքները` այս համատեքստում կարևորելով նաև ԵԽ ծրագրի շրջանակներում Պաշտպանության նախարարության հետ համագործակցությունը։

Հանդիպման ավարտին կողմերը բարձր են գնահատել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Պաշտպանի աշխատակազմի և Եվրոպայի Խորհրդի միջև ձևավորված երկարամյա և արդյունավետ համագործակցության մակարդակը և նախանշել փոխգործակցությունն ընդլայնելու ուղղությունները։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին