Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 15:17 23-04-2024

Այս թուլակամ իշխանությունը զիջում է մեր ինքնությունը, պատմությունն ու պատիվը․ Չալաբյան

«Նեմեսիս» գործողության մշակողներն ու իրակակացնողները իրական ազգային արժանապատվության ասպետներ էին։ Այսօր նրանց օրինակը ոչ միայն վառ է, այլև ոգեշնչում է մեր երկրի ազատության համար պայքարող յուրաքանչյուր հայ մարդու։ Դրա վկայությունն է այս հուշարձանը և մեր բոլորի ամենամյա տուրքը մեր հերոսների հիշատակին։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը։

«Այսօր մեզ համար լավագույն «Նեմեսիս»-ը հզոր հայկական պետությունն է, որն ընդունակ կլինի կանխել նոր ոճրագործությունները։ Ցավոք, այսօր մեր երկիրը հայտնվել է թուլակամ և կամակատար իշխանության ձեռքում, որը սեփական իշխանությունը երկարաձգելու նպատակով շարունակաբար զիջում է մեր ազգի լավագույն զավակների արյամբ ձեռք բերածը՝ մեր ազգային տարածքը, մեր ինքնությունը, մեր պատմությունն ու պատիվը։ Մեր այսօրվա խնդիրը այս իշխանությունից ազատվելն ու մեր երկրի հեղինակությունը վերականգնելն է»,- ասաց Չալաբյանը։

Մանրամասները՝ տեսայութում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը