copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 13:15 23-04-2024

ԱՄՆ Կոնգրեսն ադրբեջանցի ավելի քան 40 պաշտոնյաների դեմ պատժամիջոցների օրինագիծ է պատրաստում

Ամերիկացի կոնգրեսականների խումբը՝ Դինա Տիտուսի գլխավորությամբ, նախատեսում է այս շաբաթ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ ներկայացնել։ Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով ԱՄՆ Կոնգրեսի իրենց աղբյուրներին։

Հաղորդվում է, որ համապատասխան օրինագիծն առաջարկում է պատժամիջոցներ սահմանել ավելի քան 40 ադրբեջանցի պաշտոնյայի՝ զինվորականների, դատավորների, քննիչների և բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ, որոնք «ակտիվ դեր են խաղացել երկրում օրենքի գերակայության և մարդու իրավունքների խախտման գործում»։

Պաշտոնյաների թվում են Ադրբեջանի պաշտպանության նախարարության, գլխավոր դատախազության, Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի, ներքին գործերի նախարարության, պետական ​​անվտանգության ծառայության, քրեակատարողական ծառայության, պետական ​​սահմանային ծառայության և նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներ։

Օրինագիծը Բայդենի վարչակազմին կպահանջի ընդունումից հետո 180 օրվա ընթացքում ԱՄՆ օրենսդրության, այդ թվում ՝ Մագնիտսկու գլոբալ օրենքի, ինչպես նաև պետությանը, օտարերկրյա օպերացիաներին և հարակից ծրագրերին համապատասխանության ակտի շրջանակներում որոշում կայացնել նշված անձանց խմբի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին:

Բանաձևն ընդգծում է՝ Ղարաբաղյան պատերազմը և Ալիևի կառավարության կողմից ներքին ընդդիմության դաժան ճնշումը, մարդու իրավունքների խախտման լուրջ մտահոգություն են։

Օրինագծում, ի թիվս այլ մեղադրանքնեդի, խոսվում է նաև հայ գերիների մասին՝ նշելով, որ Ադրբեջանի կողմից «շարունակվող կալանավորումները, խոշտանգումները, արտադատական ​​մահապատիժները և մարդու իրավունքների այլ լուրջ խախտումները ռազմագերիների և գերի ընկած քաղաքացիական անձանց նկատմամբ լուրջ կասկածի տակ են դնում նրանց հավատարմությունը մարդու իրավունքներին և արդար, տևական խաղաղ կարգավորման շուրջ բանակցելու կարողությունը»:










Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում