copy image url
Միտք Ներքին 2 տարի առաջ - 10:55 23-04-2024

Ոստիկանների ծիծաղը դեմքներին սառեց, փորձեցին արդարանալ. Տիգրան Աբրահամյան

ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Փաշինյանը լրագրողների հետ զրույցում, ըստ էության, խոստովանել է, թե ինչո՞ւ է հայտնի 4 գյուղերի հատվածում ականազերծման աշխատանքների հրաման տվել:

Ըստ նրա` սահմանազատման գործընթացում արդեն իսկ այսօր կայացվող որոշումներով իշխանությունը ցույց է տվել իր անկեղծությունը, որովհետև հետևյալն է արել՝ արձանագրել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է իր իրավասության շրջանակներում քայլեր ձեռնարկել, որպեսզի ադրբեջանական այն գյուղերում, որտեղ հիմա մարդիկ չեն ապրում, այդտեղ մարդկանց կյանքը հնարավոր դառնա, ապրելը հնարավոր դառնա:

Ես չգիտեմ, թե ԱԱԾ, ոստիկանության, ԶՈւ ներկայացուցիչների որ մասն է տեղյակ, որ իրենց իջեցված հրամաններով ադրբեջանցիների կյանքի բարենպաստ պայմաններ են ապահովում, սակայն համոզված եմ, որ որոշները գիտակցված են անում:

Երեկ Ոսկեպարի մոտ, տեղի ակտիվ բնակիչներից մեկը նկատողություն արեց ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներին, ովքեր եկեղեցին շրջափակել էին ու ապահովում էին սակրավորների ականազերծման աշխատանքները, հարցնելով` «էտ ինչների՞դ վրա եք տենց ուրախ, բերաններդ բաց, ուրախանում ե՞ք ձեր արածով»:

Ոստիկանների ծիծաղը դեմքներին սառեց, փորձեցին արդարանալ, բայց փաստը մնում է փաստ, որ Փաշինյանը հասել է նրան, որ իր հանձնողական քաղաքականությունը աջակիցներ և ակտիվ սատարողներ ունի»:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը